ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ժառանգություն» խմբակցություն չկա

«Ժառանգություն» խմբակցություն չկա
08.10.2013 | 01:06

Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ պետք է համոզվի, որ կադրային հարցերում մեծ սխալներ է թույլ տալիս: ՈՒ խոսքը միայն Զարուհի Փոստանջյանի պահվածքին չի վերաբերում: ՈՒսումնասիրության մեծ աղբյուր է «Ժառանգություն» խմբակցությունը, որը դեյուրե էլ գոյություն չունի: Այդ խմբակցության «ոդիսականը» սկիզբ առավ հենց այն պահին, երբ «Ժառանգություն» խմբակցությունում ներառվեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ներկայացուցիչներ: Դրան հաջորդեց քաղաքական «ամուսնալուծությունը», ևս մեկ բաժանում, և արդյունքում «Ժառանգություն» խմբակցությունում մնացին երեքը: Այսօր արդեն խմբակցության ղեկավարի` Ռուբեն Հակոբյանի, և քարտուղարի` Զարուհի Փոստանջյանի միջև տարակարծություններ կան: «Ռուբեն Հակոբյանը ներկայացնում է մի սերունդ, որն այլ սկզբունքներով է առաջնորդվում, տարբերվում է իմ սերնդից»,- ասել է Փոստանջյանը` մեկնաբանելով Հակոբյանի կարծիքը, թե ինքը նման հարց չէր տա: Իրականում, որ սերնդից էլ լինեն, ինչպես Զարուհին է վկայակոչում, գոյություն ունի խմբակցություն, որը գոնե նման հարցերում պետք է միակարծիք լինի: Ի դեպ, վերջինս ստիպված է մի պատճառաբանություն էլ Թևան Պողոսյանի (որը, համենայն դեպս, իր սերնդակիցն է) համար գտնել, քանի որ նա ևս հայտարարել է, թե Զարուհու հարցը չէր տա:
Ստացվում է` խմբակցություն որպես այդպիսին չկա, ԱԺ ամբիոնից ով է «ժառանգության» միասնական կարծիքը հայտնելու, եթե երեք հոգով հինգ երգ են երգում: Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ երկրի դարդերին դարման անելը, պիտի նախ հստակեցնի՝ «ումով» է դա իրականացնելու: Մի խմբակցությունո՞վ, որի անդամներից ոչ մեկը մյուսի տեսակետի հետ համամիտ չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ